Երեւանի Կիեւյան կամրջից քիչ առաջ կին է նետվել: Ականատեսը  NEWS.am-ին պատմեց, որ մի քանի քաղաքացի փորձել է կանգնեցնել նրան, սակայն չեն հասցրել:  Կինը հանել  է կոշիկները, թողել կամրջի վրա ու  նետվել կամրջից: Դեպքը տեղի է ունեցել  22:40-ի սահմանում:

ՏԿԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ նետվողը մոտ 25 տարեկան աղջիկ է, ինքնությունը դեռ հայտնի չէ։