Երեւանում Շիրակի փողոցում գտնվող CPS բենզալցակայանի վրա նոյեմբերի 29-ին հարձակում  է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է  դարձել, որ անհայտ անձը ներխուժել է  բենզալցակայանի լիցքավորողի աշխատասենյակ եւ սպառնալիքներ տեղալով՝ գումար պահանջել։ Նա մոտ 100 հազար դրամ ստանալուց հետո  դիմել է փախուստի։

Աշխատակիցներն ահազանգել են իրավապահներին։ Մինչեւ այժմ չի հաջողվել հայտնաբերել  հանցագործին։ Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ միջոցառումներ են ձեռնարկվել  նրան հայտնաբերելու ուղղությամբ, հետաքննություն է կատարվում։