Օրերս Ողջաբերդից  դեպի Գառնի տանող  ճանապարհահատվածին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այդ հատվածում  նոյեմբերի 28-ի  գիշերը իրավապահները հայտնաբերել են  մի տղամարդու՝ պարանոցը դանակով վնասված։

Նշված վայրում է եղել նաեւ տղամարդու ընկերուհին։ Պարզվել է, որ նրանք մեքենայի մեջ վիճաբանել են, որի ժամանակ ընկերուհին դանակով հարվածել է ընկերոջ պարանոցին։

Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, իսկ ընկերուհուն՝  բերման ենթարկել  ոստիկանության Գառնիի բաժանմունք։ Հանգամանքները պարզվում են։