Երեւանում՝ էրեբունի համայնքում դեկտեմբեր 1-ին վաղ առավոտյան ինքնասպանություն է  տեղի  ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ռոստոմի փողոցի տներից մեկի բակում վաղ առավոտյան տղամարդու դի է հայտնաբերվել՝ հենարանից կախված վիճակում։

Նախնական տեղեկություններով՝ 50-ամյա տղամարդը ինքնասպանւթյուն է գործել։ Դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Հանգամանքները պարզվում են։