Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարակից սարերից մեկում նոյեմբերի 17-ին երեկոյան ամբողջովին քայքայված վիճակում հայտնաբերված դիակի ինքնությունը դեռեւս հայտնի չէ:
NEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին տարբեր վարկածներ են պտտվում: Չի բացառվում նաեւ տարբերակը, որ մահացած հայտնաբերված տղամարդն այլ պետության քաղաքացի լինի:
Նշենք, որ նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել դեռ 4-5 ամիս առաջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. նոյեմբերի 17-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է դիակ՝ նեխած, գլուխը բացակայում է։
Դեպքի վայրի զննությամբ դիակի գտնվելու վայրի վերնամասում՝ հայտնաբերվել է գետնից 2.35մ բարձրության վրա ծառի ճյուղին կապված է 3,5 սմ լայնությամբ և 87 սմ երկարությամբ գոտու կտոր:




























