Երեւանի Սեբաստիա փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում դեկտեմբերի 2-ի գիշերն ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մարմանավաճառի հետ տղամարդու զվարճանքն անհետեւանք չի մնացել։
Կնոջ հեռանալուց հետո ժամը 2։00-ի սահմաններում տղամարդը պարզել է, որ իր գրպանները դատարկ են, որից հետո հյուրանոցում աղմուկ է բարձրացրել, որ իր մոտ եղած շուրջ երեք հազար դոլար գումարը գողացել են։ Ըստ նրա ահազանագի՝ այն գողացել է իր հետ համարում եղած կինը, որը տղամարդու տվյալներով՝ մարմնավաճառ է եղել։
Հյուրանոցի ադմինիստրացիան իր հերթին ահազանգել է իրավապահներին։ Այժմ կատարվում է հետաքննություն։ Կնոջը դեռ չեն հայտնաբերել։ Այս դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից, սակայն մեզ հետ զրույցում միայն հաստատել են, որ նման ահազանգ են ստացել, այլ մանրամասներ չեն հայտնել։




























