Արագածոտնի մարզի Արտենի գյուղում դեկտեմբերի 1-ին բնակիչներից մեկի դին է հայտնաբերվել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հարազատները 40-ամյա տղամարդուն հայտնաբերել են իր տանը կից շինությունում՝ առաստաղից կախված վիճակում։ 

Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է։ 

Հանգամանքները պարզվում են։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։