ՌԴ Քննչական կոմիտեում հարցաքննել են ռուս գործարար Գերման Ստերլիգովին, որին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Լեռնային Ղարաբաղ այցելելու  մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Վերջերս ինձ կանչել էին Քննչական կոմիտե, որտեղ 2 աշխատակից ինձնից ցուցմունք վերցրեցին։ Հարցերը հիմնականում վերաբերում էին այն մեղադրանքներին, որոնք ներկայացրել էր ադրբեջանական կողմը եւ իմ արտահանձման մասին հարցմանը»,- ասել է Ստերլիգովը։

Նրա խոսքով՝ քննիչներն իրեն ասել են, որ Ռուսաստանն իր քաղաքացիներին չի հանձնում, եւ արտահանձնման մասին խոսք լինել չի կարող։

Բաքուն Ստերլիգովին մեղադրում է «ընտանիքի անդամների հետ օկուպացված տարածքներ մտնելու մեջ՝ առանց ադրբեջանական սահմանը հատելու մասին համապատասխան փաստաթղթերի»։