Պարբերականը տեղեկացնում է, որ գյուղերում արձանագրվել են աղեստամոքսային հիվանդությունների դեպքեր, որոշ բնակիչների մոտ խոլերա եւ տիֆ են կասկածում: Ընդ որում, եղանակային պայմանների պատճառով փակվել են շատ դպրոցներ եւ բուժական հաստատություններ, նշում է հոդվածի հեղինակը, գրում է  Gazeta-ն:

«Քանի որ առվակները չորանում են, մարդիկ ստիպված են ավելի մեծ հեռավորություններ հաղթահարել գետերից խմելու ջուր բերելու համար:  Խմելու ջուրը համընդհանուր,  սակայն կառավարելի խնդիր է: Այնուամենայնիվ, քանի որ շատ մարդիկ են խմում, լողանում եւ լվացք անում ջրում, այն կարող է լուրջ վտանգ ներկայացնել», - ասել է երաշտի հարցերով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչ  Մեթյու Կանուան: 

Հասարակական ակտիվիստ Սալլի Լոյդը պարբերականին պատմել է, որ տեղի բնակիչները  սնվում են նույն կավով, որն ուտում են թռչուններն ու կենդանիները: Նա հավելել է, որ շատերը սկսել են իրենց սննդի մեջ թունավոր սնկեր ներառել, ինչի հետեւանքով մի քանի մարդ հիվանդանոցում է` կոմայի վիճակում: 

Փորձագետներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով, որովհետեւ այն կարող է հանգեցնել տեղի հացահատիկային մշակությունների ոչնչացման, բայց նաեւ կարող է արտագաղթի պատճառ դառնալ: 

Պետության կառավարությունը խոստացել է օգնություն տրամադրել տեղի բնակիչներին, սակայն վերլուծաբանները պնդում են, որ Պապուա-Նոր Գվինեայի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում առկա խնդիրների լուծման համար: