Մեքսիկական Alliance for Food Health ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս սպառողների իրավունքների պաշտպանության եւ առողջ կենսակերպի օգտին, երկրի կառավարությունից պահանջել են արգելել Coca-Cola-ի գովազդային հոլովակը:
Ըստ The Guardian-ի, ակտիվիստների վրդովմունքը հարուցել է հոլովակը, որում մոդելային արտաքինով սպիտակամորթ մարդիկ Coca-Cola են բաժանում Մեքսիկայի հեռավոր քաղաքների բնիկներին: Դեկտեմբերի 2-ին Coca-Cola-ի YouTube-ի ալիքից հոլովակը ջնջել են, բայց այն դեռեւս հասանելի է առանձին ալիքներում:
Ըստ Lenta-ի, դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեսանյութը վիրավորում է բնիկ մեքսիկացիների արժանապատվությունը եւ նպաստում նրանց առողջության վատթարացմանը՝ առաջ մղելով պոտենցիալ վնասակար ըմպելիքը:





























