Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստա-ընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին։
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հարցերը հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին` դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարեւորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը եւ այլն:
Լրագրողները նախագահից հետաքրքրվել են նաեւ օրերս իրավապահ մարմինների կողմից մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողության եւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին:





































