Foreign Policy ամսագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներառել է 100 գլխավոր համաշխարհային մտածողների ցանկում:

ՌԴ նախագահը ներառվել է այն անձանց ցանկում, որոնք «որոշում են կայացնում»: Նրա հետ նույն կատեգորիայում են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Հունաստանի ֆինանսների նախկին նախարարը, Գերմանիայի կանցլերը, Մավրիկիայի նախագահը, Բանգլադեշի վարչապետը, ինչպես նաեւ երկու միջազգային խմբեր, որոնք աշխատում են ամերիկա-իրանական եւ ամերիկա-կուբայական համաձայնագրերի վրա, հաղորդում է Gazeta-ն:

Ռուսաստանի նախագահին այդ ցանկում ներառելու պատճառ են նշվել Սիրիայում ավիահարվածները: Նրա անվանակարգում նշված է. «խաղաղապահի դերի համար, որն արտահայտվել է ռմբակոծություններով»: