Բրազիլիայի խորհրդարանը երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց է սկսում, հաղորդում է AP գործակալությունը՝ վկայակոչելով Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատի ներկայացուցչին:

Գործակալության զրուցակցի խոսքով, պաշտոնանկության գործընթացը սկսվում է Ռուսեֆի կողմից ֆինանսական չարաշահումների մասին ընդդիմության մեղադրանքների հիման վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ Բրազիլիայի ընդդիմությունը Կոնգրեսից պահանջել է երկրի նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել, ինչպես նաեւ հետաքննություն սկսել՝ պարզելու հարկային օրենսդրության խախտումներին եւ 2014-ին սեփական վերընտրությունը ֆինանսավորելու համար պետական միջոցների օգտագործմանը նրա առնչությունը: