Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ-ն հինգշաբթի գիշերն առաջին հարվածներն է հասցրել ԻՊ ահաբեկիչների դիրքերին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, օդային գործողությունները սկսվել են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում Լոնդոնի մասնակցության մասին բրիտանական խորհրդարանի հավանությունը ստանալուց մեկ ժամ անց։

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2 Tornado օդանավ դուրս են եկել Կիպրոսի «Ակրոտիրի» բազայից եւ հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին, իսկ մի քանի ժամ անց հետ վերադարձել բազա առանց ռումբերի։

Ենք, որ Սիրիայում ԻՊ դիրքերը ռմբակոծելու Դեւիդ Քեմերոնի պլանին հավանություն էր տվել խորհրդարանի 397 պատգամավոր։ Դեմ էին քվեարկել 223-ը։