Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գներն սկսել են աճել, այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,64 տոկոսով՝ հասնելով 42,76 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,6 տոկոսով՝ հասնելով 40,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: