Կոլումբիայի փոխնախագահ Հերման Վարգաս Լյերասը ուշագնաց է եղել եւ հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բժիշկներին։ Միջադեպը տեղի է ունեցել Բուկարամանգա քաղաքում, որտեղ քաղաքական գործիչը հանրային միջոցառման էր մասնակցում։ Նա անսպասելի իրեն վատ է զգացել եւ ցնցումների մեջ ընկել։ Նրան տեղափոխել են Carlos Ardila Lulle կլինիկա։
«Պարոն փոխնախագահի մոտ ցնցումներ են եղել, որոնք կապված են ուղեղի հին բարորակ վնասվածքի հետ, որը ակտիվացել էր վերջին օրերի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»,- ասել են բուժհաստատության ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ պաշտոնյան հիվանդանոցում կմնա առնվազն մեկ օր։




























