Հունաստանում այսօր մեկնարկում է համընդհանուր 24-ժամյա գործադուլը։ Բողոքի ակցիան անցկացվում է երկրի խոշորագույն արհմիությունների կողմից խորհրդարանում 2016թ. բյուջեի քննարկումների կապակցությամբ։ Գործադուլի կազմակերպիչների կարծիքով գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը սպառնում է վատթարացնել աշխատավորների կյանքի պայմանները։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի չեն աշխատելու պետական եւ համայնքային հաստատությունները, չի գործելու լաստանավային եւ երկաթուղային հաղորդակցությունը, պետական հիվանդանոցների բուժանձնակազմը։ Մասամբ է աշխատելու հասարակական տրանսպորտը։ Քաղավիացիայի աշխատակիցները պլանավորում են մասնակցել գործադուլին տեղական ժամանակով ժամը 12։00-16։00-ն։
Նախորդ համընդհանուր գործադուլը կազմակերպվել էր նոյեմբերի 12-ին։





























