Առողջապահության եւ ծառայությունների ոլորտի հարցերով թեքսասյան հանձնաժողովը նամակ է հղել դաշնային դատարանին՝ խնդրելով արգելել Թեքսաս նահանգի տարածքում սիրիացի փախստականների տեղավորումը, հաղորդում է Reuters-ը:
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ փախստականների տեղավորումը նահանգի տարածքում հակասում է այն դրույթի պահանջներին, ըստ որի նման գործողությունների համար անհրաժեշտ է խորհրդակցել նհանգի իշխանությունների հետ, հաղորդում է Gazeta-ն:
Փաստաթղթում նաեւ նահանգի իշխանությունները պարզաբանումներ ու բացատրություններ են պահանջում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիից:





























