Արագածոտնի մարզի Արտենի գյուղում կախված հայտնաբերված Հարություն Թորոսյանը պանրի փոքրիկ արտադրամաս ուներ, որն աշխատացնում էր եղբոր հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արտենիի գյուղապետարանից:
Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածն ինքնասպանություն է: Թե ինչու է նման քայլի դիմել 40-ամյա տղամարդը, դեռեւս հայտնի չէ: Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ Թորոսյանն այդ քայլին դիմել է, քանի որ բանկի հետ կապված գումարային խնդիր է ունեցել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում դեկտեմբերի 1-ին բնակիչներից մեկի դին է հայտնաբերվել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հարազատները 40-ամյա տղամարդուն հայտնաբերել են իր տանը կից շինությունում՝ առաստաղից կախված վիճակում։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։




























