Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Գավառ-Սեւան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում, «ՎԱԶ-2121» մակնիշի 34UV525 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ Վ.Պ. (ծնվ. 1972թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Պ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. հրաժարվել է բուժօգնությունից:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել եւ ուղղել են ավտոմեքենան, այնուհետեւ դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: