Ոստիկանությունը պարզել է Քալիֆորնիայի Սան Բեռնարդինո քաղաքի հաշմանդամների կենտրոնում կրակ բացելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը, հայտնում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ կասկածյալներից մեկի անունը Ռիզուան Ֆարուկ է, իսկ երկրորդինը՝ Թաշֆեն Մալիք։

Ոստիկանության տեղեկություններով՝ Ֆարուկը ծնվել է ԱՄՆ-ում։ Նա աշխատել է այդ շրջանում։ Միջադեպի օրը նա եղել է առողջապահության դեպարտամենտի աշխատակիցների հավաքույթում, հետո լքել է այն։ Ավելի ուշ նա վերադարձել է եւ կրակ բացել, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ բացահայտվել էր Քալիֆորիանում հարձակում կազմակերպածներից մեկի ինքնությունը։ Հաղորդվում էր, որ նա Ֆարուկի եղբայրն է։

Հիշեցնենք, որ Սան Բեռնարդինոյում տեղի ունեցած հրաձգությունից զոհվել է 14 եւ վիրավորվել 17 մարդ։ Ականատեսների վկայությամբ կրակողները զինված են եղել հրացաններով եւ եղել են ռազմական համազգեստներով։