Թուրքիայի Իզմիր նահանգում «զուգահեռ կառույցի» գործով դեկտեմբերի 3-ի վաղ առավոտյան համաժամանակյա գործողություններ են իրականացվել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանությունը համաժամանակյա գործողությունների ընթացքում խուզարկություններ է իրականացրել մի քանի տասնյակ հասցեներում եւ ձերբակալել 14 հոգու, որոնց մի մասը պաշտոնյաներ ու ոստիկաններ են։

Ձերբակալվածները մեղադրվում են  ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ։

Նշենք, որ Թուրքիան Ֆեթհուլլահ Գյուլնեի շարժումը ահաբեկչական է հայտարարել։