Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ստեղծագործական կազմին է ներկայացրել թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նորանշանակ գեղարվեստական ղեկավարին` քաղաքապետի տեղակալը մաղթել է նրան ստեղծագործական հաջողություններ եւ վստահեցրել, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մյուս մշակութային օջախների օրինակով «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի առօրյան այսուհետ եւս լինելու է Երեւանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:
Միաժամանակ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին գեղարվեստական ղեկավարին թատրոնին մատուցած ծառայությունների համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը ոլորտում աշխատելու տարիների փորձ ունի: Նա թատրոնի անվանակիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբորորդին է:





























