Ամերիկացի լրագրող Հարթ Սիլին բանաստեղծական ժողովածու կկազմի ԱՄՆ-ի նախագահության հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի արտահայտություններից, գրում է  The Washington Post թերթը:

Հարթ Սիլին քաղաքական գործչի հանրային ելույթներից, թվիթներից եւ քաղաքական  հարցազրույցներից հավաքել է «դոնալդթրամպիզմները», որոնք հանպատրաստից   բանաստեղծության պես են հնչում:

Պարբերականը օրինակ է բերում Թրամփի հանդիպումը մամուլի հետ, երբ նա հայտնել է, որ իր վրա հարձակվում են կանայք, որոնց մասին ինքը արհամարհական կարծիք է հայտնել: Սիլին հանրապետականի արտահայտությունը բանաստեղծության է վերածել   «Այլասերված սկզբունք» վերնագրով: Հոդվածի հեղինակը օրինակ է բերում առաջին տողերը.  «Ինձ վրա չարամտորեն հարձակվեցին այդ կանայք: Իհարկե նրանց համար դժվար է քննադատել արտաքինս, ես այնքան լավ տեսք ունեմ: Ինձ վրա չարամտորեն հարձակվեցին այդ կանայք», գրում է Gazeta-ն:

Պարբերականի տվյալների համաձայն, 224 էջանոց գիրքը լույս կտեսնի դեկտեմբերի  15-ին` HarrperCollins հրատարակչության կողմից: Նշվում է, որ հեղինակ Հարթ Սիլին առաջին անգամ չէ նման ժողովածուներ կազմում: Հինգ տարի առաջ նա հրապարակել էր   «Բանականության բեկորներ. Դոնալդ Ռամսֆելդի էկզիստենցիալ պոեզիան», որում ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարարի խոսքերից հոկկուների հավաքու էր կազմել: