ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հաջողություն է մաղթել Բելգրադում բացված ԵԱՀԿ արտգործնախարարների 22-րդ նիստին:
Բելգրադի «Արենա» մարզասրահում միասին լուսանկարվելուց հետո բացվել է առաջին լիագումար նիստը, Բելգրադից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։
Սերբիայի արտգործնախարարի ելույթին հետեւել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի ելույթը:
Սերբ քաղաքական գործիչները նշել են համագործակցության, անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը, անդրադարձել են միգրանտների խնդիրներին, Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում իրավիճակներին:
Ենթադրվում է, թե երկօրյա լիագումար նիստերի մեծ մասը կընթանա մամուլի համար փակ ձեւաչափում:
Նշենք, որ մամուլի համար թարգմանություն չի ապահովվում, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում նույնիսկ նիստի բաց մասի լուսաբանման գործում:





























