«Ոչ»-ի քարոզչությունը հիմնված է մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։
Քաղաքական հակառակորդների այն վստահեցումներին, թե հանրությունում «ոչ»-ի տրամադրություննր են եւ «ոչ»-ն է հաղթել, «այո»-ի ներկայացուցիչը արձագանքեց․ «Բա «Ոչ»-ի շտաբի մարդիկ հո՞ չեն ասի՝ «այո»-ն արդեն հաղթել է, «այո» ասեք»։
Նիկոյանը չժխտեց, որ հանրության մի մասը հանրաքվեի նկատմամբ դիրքորոշումը ձեւավորում է սոցիալական վիճակից ելնելով, քանի որ «Ոչ»-ի քարոզչությունը հիմնված է հենց սոցիալական վատ պայմանների վրա։
«Նրանք չեն ուզում ներգրավվել քննարկումների մեջ, նախագծի դրույթների մեջ խորանալ ու դրանք ներկայացնել հանրությանը, ուղղակի նրանք ասում են՝ իշխանությունները վատն են, դրա համար գնացեք «ոչ» ասեք»։ Այս դիրքորոշումը հանրության պասիվ մասի դիրքորոշումն է, իսկ «այո»-ի հատվածը այն դաշտում է, որ անպայման արդեն գնալու է ու քվեարկի։ Կարծում եմ՝ քաղաքացիական ակտիվություն կցուցաբերեն նրանք, ովքեր կողմ են նախագծին, ոչ թե սոցիալական վիճակից դժգոհողները, կարծում եմ՝ այս հատվածը ավելի պասիվ է»,-ասաց Նիկոյանը։





























