Լոնդոնի կենդանաբանական այգին սկսել է այցելուներից ժամանցի նոր տեսակի հայտեր ընդունել, որը թույլ կտա գիշերել ասիական առյուծների հետ միասին: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նախագիծը դեռեւս ավարտական փուլում է եւ, ինչպես սպասվում է, կթողարկվի հաջորդ տարեսկզբին:

Առյուծների հետ 2 հոգով գիշեր անցկացնելու համար 525 եվրո է անհրաժեշտ՝ ներառյալ խմիչքը, երկու ուտեստ ներառող ընթրիքը, նախաճաշը, հատուկ քոթեջում գիշերը եւ կենդանաբանական այգում շրջայցը:

Այգու ղեկավարության գաղափարի համաձայն, 9 փայտե տնակները տեղակայվելու են առյուծների ազատավանդակում՝ շրջապատված հատուկ արգելապատնեշով: