Չինաստանում տղամարդը 6 ամսական շնիկի վրա եռացրած ջուր է լցրել եւ դուրս նետել 4-րդ հարկի բնակարանի պատուհանից: Կենդանին այդպիսի դժոխային տանջանքներ է կրել միայն պատճառով, որ կրծել է տիրոջ բջջային հեռախոսը:

Ըստ Mirror-ի, շանն օգնել են անծանոթ անցորդը: 30-ամյա չինացի կինը կենդանուն գտել է մահվան եզրին եւ առանց երկար-բարակ մտածելու տարել անասնաբուժական կլինիկա: Սակայն շան մաշկածածկույթի 60%-ն այրված է եղել, եւ մասնագետը ստիպված է եղել դիմել Animals Asia վայրի կենդանիների փրկության ծառայություն: Կազմակերպության մասնագետները մաշկի փոխպատվաստում են կատարել:

Mignews-ի փոխանցմամբ, Թաֆֆի անունով շունը մեկ ամիս շարունակ վերականգնվել է, այնուհետեւ փրկարարը շանն իր տուն է տարել: