Թուրքիայի Բուրսա նահանգի բնակարաններից մեկում մահացած են գտել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ասիստենտ 43-ամյա Այշեգյուլ Աբըքին։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Բուրսայում ապրող Այշեգյուլ Աբըքի բարեկամները նրա հետ չկարողանալով կապնվել՝ այցելել են նրա տուն, սակայն դուռը բացող չի եղել։ Բարեկամները դուռը կոտրել ու մտել են ներս՝ հայտնաբերելով Այշեգյուլի դինը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հետաքննություն են սկսել՝ բացահայտելու մահվան պատճառները։ Տան մեջ եղել են հակադեպրեսանտներ ու ալկոհոլային խմիչք։





























