Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն իր համակրանքն է հայտնել Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԱԿ) նկատմամբ՝ չնայած Մեծ Բրիտանիայի կառավարությունն այն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: Այս մասին նա հայտարարել է ITV News-ին տված հարցազրույցում:

Քաղաքապետը հարցազրույցի ժամանակ հիշել է Հյուսիսային Լոնդոնից 21-ամյա Սիլհան Օզցելիկի հետ կապված դեպքը, որին 21 ամիս ժամկետով ազատազրկման էին դատապարտել՝ ՔԱԿ-ին անդամակցելու համար: Աղջկա ընկերներն ու ընտանիքի անդամները բողոքարկել էին վճիռը, քանի որ ՔԱԿ-ը պայքարում է ԻՊ-ի դեմ, իսկ դա համընկնում է Կառավարության նպատակների հետ:

«Ես համակրում եմ ՔԱԿ-ին եւ Փեշմերգային: Հույս ունեմ, որ դա կանդրադառնա իրավական ոլորտի վրա, եւ աղջիկը կարժանանա խելամիտ վերաբերմունքի, այլ ոչ թե աբսուրդ պատժի»,- ընդգծել է Բորիս Ջոնսոնը: