Մեծ Բրիտանիան կարող է հաջորդը հայտնվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հարձակումների թիրախում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հետախուզության իր աղբյուրները, փոխանցում է Gazeta-ն։

Ըստ առկա տեղեկությունների, գրոհայինների թվում կա մոտ 700 բրիտանացի, որոնք կարող են վերադառնալ եւ հարձակումներ կազմակերպել։

Հաղորդվում է, որ այս պահին իրավապահները որեւէ կառչակ չունեն, որոնք կօգնեն հայտնաբերել Ֆրանսիայի ահաբեկչությունների հետ կապ ունեցող բոլոր անձանց, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի տարածքում։