Դանիայում Եվրամիությանը իրավաբանական եւ ոստիկանական ոլորտներում հետագա մերձեցման հարցով հանրաքվեի ժամանակ քվեարկողների մեծ մասը դեմ է արտահայտվել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Financial Times-ը։
Հանրաքվեի անցկացումը նախաձեռնել էր իշխող կոալիցիան ղեկավարող Լիբերալների կուսակցությունը։ Վարչապետի կարծիքով Դանիայում քվեարկության դրական արդյունքի դեպքում ամենակարեւոր նվաճումը կլիներ Եվրոպոլի բոլոր ծրագրերին մասնակցելու հնարավորությունը։
Քվեների հաշվարկից հետո պարզվել է, որ եվրաինտեգրացիայի հետագա խորացման դեմ է արտահայտվել 53.1 տոկոսը, իսկ կողմ՝ 46.9 տոկոսը։





























