Գյումրիի «Մոր ու մանկան» կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 2014թ. մայիսին 3-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի ու երեխայի մահվան գործովհարուցվգած քրգործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
«Նշանակված բոլոր փորձաքննություններով պարզ է դարձել, որ բժշկական սխալ չկա, հետեւաբար քրգործը կարճվել է»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանը մահացել է 2014թ. մայիսի 28-ին: Կարինեի սկեսուրը՝ Էվելինա Մինասյանը, որը ներկա էր եղել հարսի ծննդաբերությանը, պնդում է, որ բժիշկները մահանալու պահին հարսի կողքին չեն եղել, եւ չնայած իրենց պնդումներին՝ հրաժարվել են կեսարյան հատում անել։ Բժիշկները վստահեցնում են, որ Կարինեի մոտ ծննդաբերության պահին ախտորոշվել է պտղաջրային էմբոլիա, ինչի դեպքում նրա կյանքը փրկել հնարավոր չէր։
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։




























