Երեւանում Գարեգին Նժդեհի հրապարակում դեկտեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Նշված վայրում կեսգիշերին մի կնոջ եւ տղամարդու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:

Այս դեպքից NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը  վիճաբանել է մարմնավաճառի հետ`  վերջինիս կողմից  առաջարկվող ծառայությունների ու դրա  գնի հետ կապված հարցերի շուրջ համաձայնություն չգալու պատճառով:  Վիճաբանությունը թեժացել է այն աստիճան, որ երիտասարդը  դանակահարել է կնոջը` վնասվածք հասցնելով մարմնի տարբեր մասերին:

Տուժողը դիմել է իրավապահներին եւ ժամեր անց ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նաեւ դանակահարողը: Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:  Հանգամանքները պարզվում են: