ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի տարրական դպրոցի 5 աշակերտներ մեղադրվում են ուսումնական հաստատությունը պայթեցնելու մտադրության մեջ, փոխանցում է АВС հեռուստաալիքը։ 10-11 տարեկան 4 տղա եւ 1 աղջիկ պարապելիս են եղել Քլիֆթոն քաղաքի դպրոցներից մեկի 5-րդ դասարանում։ Ոստիկանության տեղեկություններով՝ նրանք պլանավորում էին չորեքշաբթի՝ դպրոցական հավաքի ժամանակ, դպրոցում պայթուցիկ գործի դնել։ Դասախոսները ոստիկանություն էին դիմել այն բանից հետո, երբ հայտնաբերել էին ենթադրյալ հարձակման գրավոր պլանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են «ռումբը», որի մեջ պայթուցիկ որեւէ բան չի եղել։ Սարքը լցված է եղել քացախով եւ դարչինով, ինչը անհնարին է դարձնում պայթյունը։ Այդուհանդերձ իրավապահները հակված են ենթադրելու, որ այդ անսովոր խառնուրդը ավելի լուրջ բան է, քան մանկական կատակը։
Երեխաների եւ նրանց ծնողների դեմ պաշտոնական մեղադրանքներ չեն ներկայաцվել։




























