ԱՄՆ-ում այս տարի երեք անգամ ավելացել է այն ոստիկանների թիվը, որոնց նկատմամբ գործեր են հարուցվել իրենց պարտականությունները կատարելու ժամանակ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ սպանությունների մեղադրանքով:

Նշվում է, որ 2015-ին 15 ոստիկանների նկատմամբ նման գործեր են հարուցվել, իսկ նախկինում միջինը տարեկան ընդամենը 5 նման գործ էր հարուցվում: Միաժամանակ, տարեկան սպանված ոստիկանների թիվը կազմում էր մոտ հազար մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ասոշեյթեդ Փրեսի» կողմից փորձագետների շրջանում անցկացված հարցման մասնակիցների կարծիքով նման կտրուկ աճի պատճառ կարող է լինել փողոցում տեղադրված տեսախցիկների եւ բջջային հեռախոսների տեսախցիկների լայն տարածումն է:

Այսպես, այս տարի ոստիկանների դեմ հարուցված 15 գործերից 10-ի դեպքում առկա է տեսախցիկների ձայնագրությունը: Փորձագետները նշում են, որ հենց դա է պատճառը, որ չեն կարողացել գործերը կոծկել ապացույցների անբավարարության պատճառով: