ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վառել է Վաշինգթոնում Սպիտակ տան գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում է Reuters-ը։ Տոնական արարողությանը ներկա է եղել նաեւ նրա կինը, 2 դուստրերն ու զոքանչը։

Օբաման բոլորին երջանիկ Ծննդյան տոներ է մաղթել եւ 93-րդ անգամ վառել Վաշինգթոնի ամանորյա տոնածառի լույսերը, փոխանցում է Gazeta-ն։

«Սա տարվա ամենահրաշալի ժամանակն է»,- ասել է նախագահը եւ նշել, որ մեծ բացթողում կլիներ չհիշատակել հայրենակիցներին, որոնք հիմա «ծանր սրտով» են։ Խոսքը Քալիֆորինիայի Սան Բեռնարդինո քաղաքում հրաձգության հետեւանքով հարազատներ կորցրած մարդկանց մասին է։

«Նրանց կորուստը նաեւ մեր կորուստն է, քանի որ մենք մեկ ամերիկյան ընտանիք ենք»,- ասել է Օբաման։