Վենեսուելան առաջարկում է կրճատել նավթի արդյունահանումը շուկայում գների կայունացման համար։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի նավթի եւ լեռնահանքային արդյունաբերության նախարարության պատվիրակության ներկայացուցիչ Էուլոխիո դել Պինոն, որը մասնակցելու է ՕՊԵԿ նիստին։

«Եթե նավթի արդյունահանումը պետք է կրճատվի, ապա դա պետք է անեն բոլորը՝ թե ՕՊԵԿ անդամ երկրները, թե կազմակերպության անդամ չհանդիսացող նավթարդյունաբերող այնպիսի երկրները, ինչպիսին Ռուսաստանն է»,- ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ նավթի համաշխարհային  գներն ընդունելի մակարդակում պահելու համար անհրաժեշտ է հանքահանումը 5 տոկոսով կրճատել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Ռուսաստանի էներգետկայի նախարար Ալեքսեյ Նովակը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում կրճատել նավթի արդյունաբերման ծավալները։