Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է գործարարի, որը Ռուսաստանում կեղծված ալկոհոլ էր տարածում: Անօրինական բիզնեսի կազմակերպման մեջ կասկածում են Ադրբեջանում ծնված 28-ամյա տղամարդու, տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ-ն: Տղամարդը փորձել է թաքնվել ոստիկանության աշխատակիցներից, սակայն բռնվել է հետապնդման արդյունքում: 

Մոսկվայի օրինապահները հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում քաղաքի հյուսիսում գտնվող արդյունաբերական տարածքում վտանգավոր սպիրտային խմիչքներով պահեստ են հայտնաբերել: Նրանք կեղծված ալկոհոլի 160 հազար շիշ են առգրավել: Այդ պահեստից կեղծված ալկոհոլը տեղափոխում էին Մերձմոսկովյեի մթերային կենտրոն: 

Ինչպես հիշեցնում է «Միր»-ը, կեղծ արտադրանքի օգտագործումից ռուսական շրջաններում տասնյակ մարդիկ են մահացել: «Վառված» ալկոհոլով զանգվածային թունավորումներ են արձանագրվել Մոսկվայի, Օրենբուրգի, Կուրսկի մարզերում, Չուվաշիայում, ինչպես նաեւ Կրասնոյարսկի մարզում. Այնտեղ սուր թունավորումից  14 մարդ է զոհվել:

Ռուսաստանի Քննչական կոմիտեիում չեն բացառել, որ մահացու թունավորման գործով բոլոր քրեական գործերը կմիավորվեն մեկ դատական գործի մեջ: Ներկայումս քննիչները պարզում են, թե ով է մահացու ալկոհոլի արտադրողը: