Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 74-ամյա Ավեդիկ Ս.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 12.30-ին Մեղրի-Երեւան ճանապարհի 188-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհին կայանած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 60-ամյա Վարդան Բաբայանին, ով տեղում մահացել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:




























