Պետերբուրգում երկու ոստիկան է զոհվել կրակոցների հետեւանքով: Զոհվածներից մեկն այրվել է մեքենայում: 

Ինչպես տեղեկացնում է «Ֆոնտանկան», ավտոմեքենան ենթադրաբար պատկանում է ճանապարհային ոստիկանության հատուկ նշանակության շարժական ջոկատին: Մի ոստիկան վիրավորվել է, նրան հիվանդանոց են տեղափոխում: 

Կրակել են կալաշնիկով ինքնաձիգից: Կրակողները փախել են առանց համարանիշների «Հունդայ Ակցենտ» ավտոմեքենայով:  

Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մուրինյան ճանապարհին, Մոսկվայի ժամանակով մոտ  11.00-ին: Ականատեսները տեղեկացրել են, որ կրակոցներ են լսվել, ծուխ է բարձրացել: