«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ եւ նրա հետ քննարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սվիտալսկին եւ Հովհաննիսյանը, ով «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է, «Նոր Հայաստան» ճակատի հիմնադիր անդամն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը, քննարկելի են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին եւ հայ-եվրոպական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: