Քանի որ «Իսլամական պետության» գրոհայինները դիակները նետում են Սիրիայի փողոցներում, երկրում տարածվում են վտանգավոր գիշակեր բզեզները, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Իրավապաշտպանները հայտարարում են, որ վերջին տարում Սիրիայում արձանագրվել է լեյշմանիոզի հիվանդացության 500 դեպք: Այս հիվանդությունն առաջանում է մակաբույծների խայթոցների հետեւանքով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել, որ քաղաքացիական պատերազմի հետեւանքով երկրում բժշկական սպասարկումը կաթվածահար է եղել եւ դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ ազգի առողջության վրա:

«Մենք նախկինում ոչինչ չգիտեինք այդ հիվանդության մասին: Մենք պատերազմի մեջ ենք շուրջ 4 տարի, եւ հիմա հիվանդությունը հիմնականում տարածվում է այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Թալ Հասիմը, Հոնը եւ Քոսը»,-ասել է քուրդ մարտիկներից մեկը:

ԱՀԿ-ի տվյալներով, ներկայումս մոտ 13 մլն սիրիացիներ մարդասիրական օգնության կարիք ունեն, քանի որ պետական հիվանդանոցների մոտ 58 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերված է: