ՕՊԵԿ-ը նիստի արդյունքում նավթի արդյունահանման քվոտան սահմանել է օրական 31,5 մլն բարելի մակարդակում` այն մեծացնելով 1,5 մլն բարելով, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:
Ընդ որում, այդ քվոտան հաշվի չի առնում կազմակերպությանն անդամակցող Ինդոնեզիային: Մինչեւ Վիեննայում ՕՊԵԿ-ի այս նիստը, քվոտան օրական 30 մլն բարելի սահմաններում էր, ընդ որում, կազմակարպությունը կանոնավոր կարպով գերազանցում էր այն:
Brent նավթի գինն ընկել է 1,7 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 43,1 դոլարի` մինչեւ ՕՊԵԿ-ի որոշումը 1,5 տոկոսով աճելուց հետո: WTI ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչըրսների գինը նվազել է 1,79 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 40,35 դոլարի:




























