Իտալական Լենյարո շրջանից հոգեւորականը սեփական կարիքների համար նվիրատվություններից 100 հազար եվրո է ծախսել: Գումարը նախատեսված էր կաթոլիկ «Կարիտաս» կազմակերպության համար: Այս մասին գրում է Lenta-ն` վկայակոչելով The Local-ին:

14 միլիոն եվրոյի չափով նվիրատվությունն արել է Պադուա քաղաքից դեղագործը, որը մահացել է 2014 թվականին:

57-ամյա հոգեւորականը միջոցների մի մասն օգտագործել է իր համար ավտոմեքենա, սկուտեր եւ մարզական գույք գնելու համար: Նա այդ գումարից վճարել է նաեւ սիցիլիական Դոլոմիտյան Ալպերում հանգստի եւ իր մոր կոսմետիկ գործողությունների համար: 

Պարբերականի փոխանցմամբ, գործընկերները նրա կենսակերպում փոփոխություններ են նկատել եւ այդ մասին հայտնել ոստիկանությանը:  «Կարիտասը» 154 ազգային կաթոլիկ բարեգործական կազմակերպություններից կազմված միավորում է: Ռուսաստանում 2014 թվականին «Կարիտասի» բաժանմունքների թիվը հասել է 37-ի: