Բրիտանական Daily Mirror պարբերականն աշխարհի «ամենասարսափելի» ամանորյա տոնածառն է փնտրում: Այն նշել է այդ կոչման 12 հավակնորդներին եւ ընթերցողներին կոչ արել սեփական տարբերակները ներկայացնել:

Մասնավորապես, պարբերականը հրապարակել է ավստրալական Հոբարտ քաղաքը «զարդարած» տոնածառի լուսանկարը: Որոշ տվյալներով, այդ մետաղական կառույցի համար տեղի խորհուրդը 35 հազար դոլար է ծախսել: Տոնածառը չի տպավորել տեղի բնակիչներին եւ համացանցում ծաղրի առարկա է դարձել:

Ցանկում հայտնվել է նաեւ տոնածառ, որի համար բրիտանական Բերսթոլի խորհուրդն ավելի քան 20 հազար ֆունտ է ծախսել: Ըստ Gazeta-ի, այն համեմատել են կախարդի եւ Միկի Մաուսի գլխարկի հետ:

Պարբերականին չի տպավորել նաեւ ավստրալական Լիսմորի՝ հեծանիվի անիվներից պատրաստված տոնածառը: Ամենավատ տոնածառի կոչմանը հավակնում է նաեւ Քարդիֆի «տարօրինակ ձեւ ունեցող ծառը»: