Զինված տղամարդը երկու մարդու պատանդ է վերցրել Մելբուռնի սրճարաններից մեկում, ոստիկանությունը շրջափակել է սճարանը, հաղորդում է Daily Mail Australia–ն։

Իրավապահ մարմինները բանակցում են տղամարդու հետ։ Ընդ որում, նրանք չեն համարում, որ կատարվածը կապ ունի ահաբեկչության հետ։ Ըստ ոստիկանության, կատարվածի մասնակիցները ճանաչում են միմյանց։ Ենթադրվում է, որ պատանդներից մեկը կարող է լինել կասկածյալի նախկին ընկերուհին։