ԱՊՀ դիտորդները շարունակում են ծանոթանալ Հայաստանում հանրաքվեի անցկացման աշխատանքներին: Այդ մասին խորհրդարանում ասել է ԱՊՀ միջխորհրդարանական դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիեւը: 

Նրա խոսքով, Հայաստանում են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից եւ Տաջիկստանից: 

«Մեր հիմնական խնդիրն է` քվեարկության նախօրեին կարճատեւ մոնիտորինգի շրջանակում համոզվել, որ հանրաքվեի անցկացման եւ արդյունքների հաշվարկման բոլոր ընթացակարգերը համապատասխանում են ազգային ընտրական օրենսդրությանը»,- նշել է Ֆելալիեւը:

Դիտորդներն  պիտի ստորագրեն  հանրաքվեի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը: