Երեւանի 41-ամյա բնակիչ Արմեն Համազասպյանը դատարանի առջեւ է կանգնել Երեւանի բնակիչ Արա Մաթեւոսյանին ծեծելով սպանելու համար: 2014 թ. մայիսի 4-ին, Երեւան քաղաքի 17 թաղամասի 7-րդ շենքի հարակից տարածքում անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արմեն Համազասպյանը բռունցքով մի քանի անգամ հարվածել է Արա Մաթեւոսյանի դեմքին, գլխին եւ առողջության համար ծանր  մարմնական վնասվածքներ պատճառել նրան: Արա Մաթեւոսյանը ստացված վնասվածքներից մայիսի 5-ին մահացել է:

Արմեն Համազասպյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 112 հոդվածի 2 մասի 14 կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել, որը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: