Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում բախվել են ավտոբուսն ու գնացքը, որի հետեւանքով մահացել է առնվազն 13 մարդ, գրում է Jakarta Post-ը: Որոշ լրատվամիջոցներ հաորդում է 14 զոհի մասին:

Տեղի պաշտոնյաների խոսքով, ավտոբուսը խափանվել է անցման վայրում, իսկ գնացքը չի հասցրել արգելակել եւ ավտոբուսն իր հետ քշել տարել է:

Վթարի հետեւանքով, երկաթգծի այդ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է: Նախնական տեղեկություններով, գնացքի ուղեւորներից ոչ մեկը չի տուժել, բոլոր մահացածներն ավտոբուսի ուղեւորներ են, հաղորդում է Gazeta-ն: